Google Play

Google Play (նախկինում հայտնի որպես — Android Market)՝ Անդրոիդ օպերացիոն համարակարգով սմարթֆոնների հատուկ հավելված, որի միջոցով օգտատերը կարող է ներբեռնել ծրագրեր և խաղեր, լսել երաժշտություն և նույնիսկ դիտել ֆիլմեր Google-ի և այլ ընկերությունների համակարգերով։ Այս ինտերնետ-խանութի ծրագրերի մեծամասնությունը անվճար են, իսկ մասամբ վճարովի (2014 թվականի մայիսից սկսած հնարավորություն է ստեղծվել վճարել PayPal համակարգով)։ Google Play-ն օգտագործելու համար անհրաժեշտ է սարք, որը համապատասխանում է ծրագրի բովանդակության համար պահանջվող ծրագրակազմի և համատեղելիության պահանջներին։ Բովանդակության ու գործառույթների հասանելիությունը տարբերվում է տարբեր երկրներում։ Google Play-ն օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ վավեր Google հաշիվ։


From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne